ՀՀԲ-ի նախկին ղեկավարին հանձնարարել են հետաքննել Ռուսաստանի դերն ԱՄՆ-ի ընտրություններում

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական նախընտրական արշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Մյուլլերը, որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն գլխավորել է 2001-ից մինչեւ 2013 թվականը:

Ինչպես պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը, անհրաժեշտ էր անկախ փորձագետ դրսից՝ հետաքննությանը հետեւելու համար:
Ռուսաստանի հետ Թրամփի թիմի հնարավոր կապերի հետաքննության համար հատուկ դատախազ նշանակելու պահանջները հնչեցին այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը պաշտոնից արձակեց Հետաքննությունների համապետական բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին:

Քոմին վարում էր Ռուսաստանի հետ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կապերի հետաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս