Բաժիններ՝

WikiLeaks­-ի իրազեկիչ Չելսի Մենինգն ազատ է արձակվել

Մերկացումներ կատարող WikiLeaks ռեսուրսի իրազեկիչ զինծառայող Չելսի Մենինգն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդել է BBC News-­ը:

Հանցագործը, որը մինչեւ սեռը փոխելը հայտնի էր որպես Բրեդլի Մենինգ, 35 տարվա բանտարկության էր դատապարտվել պետական գաղտնիքների հրապարակման եւ լրտեսության համար: Նա WikiLeaks-ին է հանձնել շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-­ի ռազմական գործողություններին:

ԱՄՆ-­ի նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականի հունվարին կրճատել էր Չելսի Մենինգի բանտում մնալու ժամկետը: Բանտում գտնվելու ընթացքում Մենինգը երկու անգամ փորձել է ինքնասպանություն գործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031