Բաժիններ՝

Վաշինգտոնում ձերբակալվել է Սպիտակ տուն ներխուժել փորձող անձը

ԱՄՆ­-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-­ի երեկոյան փորձել է ներխուժել Սպիտակ տուն: Այս մասին հաղորդվում է գերատեսչության TwitterLike օգտահաշվում:

«Գաղտնի ծառայությունն արձագանքում է այն մարդու հետ կապված իրադրությանը, որը Փենսիլվանիա­ավենյուում հյուսիսային ցանկապատի մոտ թռել­անցել է հեծանվային կանգնակի վրայով: Կասկածյալը կալանքի տակ է վերցվել»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Անհայտ անձը հեծանվային կանգնակի վրայով թռել­անցել է Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ, որտեղ աշխատում է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Reuters գործակալությունը հայտնել է, որ իրավախախտի պատճառով պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը ժամանակավորապես շրջափակվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս