
Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը

Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը, որն աշխատելու է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ժան Իվ լե Դրիանը, որն ավելի վաղ գլխավորում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, նշանակվել է հանրապետության արտաքին գործերի նոր նախարար: Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում:
Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սիլվի Գուլարը: Փարիզյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գուլարն ավելի վաղ հանդես էր գալիս հաջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման, նա եվրապատգամավոր է, ներկայացնում է «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նոր նախարար է դարձել «Հանրապետականներ» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Բրյունո լե Մերը: Նա անցյալում եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար, գյուղատնտեսության, պարենամթերքի, ձկնորսության գործերի եւ տարածքային պլանավորման նախարար:
Ֆրանսիայի արդարադատության նախարար է հայտարարվել Ֆրանսուա Բայրուն՝ «Դեմոկտրատական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդը:
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում, նախարարների նոր կաբինետն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին: Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել Էդուար Ֆիլիպին եւ հանձնարարել նրան՝ կազմել կառավարություն: 46-ամյա Ֆիլիպը Հավրի քաղաքագլուխն էր, Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հանրապետականներ» կուսակցությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: