Թրամփի վրա հարձակումները պետական հեղաշրջման փորձ են հիշեցնում ԱՄՆ-ում. CNBC
Ամերիկյան ԶԼՄ-ներում այն բանի շուրջ շարունակվող շահարկումները, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սպիտակ տանը կայացած զրույցի ընթացքում իբր գաղտնի տեղեկատվություն է հրապարակել, ստիպում է ենթադրել, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում:
Այս կարծիքը մայիսի 16-ին հայտնել է CNBC հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ջեյք Նովակը՝ մեկնաբանելով այն պնդումները, թե անցած շաբաթ ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ ԱԳ նախարարին գաղտնի տեղեկություններ է փոխանցել ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ:
«Դա իրոք տեղեկատվական ռումբ է»,-նշել է Նովակը: Սակայն, ընդգծել է նա, «խոսքն այն մասին չէ, որ նախագահ Թրամփը ինչոր հանցագործություն է կատարել»:
«Նորությունը, որն իրոք պետք է անհանգստություն առաջացնի, այն է, որ Միացյալ Նահանգների օրինականորեն ընտրված նախագահի դեմ, ինչպես երեւում է, քաղաքական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում»,-նշել է CNBC-ի մեկնաբանը:
Նա ասել է, որ ներկայիս սկանդալն սկսվեց այն բանից հետո, երբ «ամենաբարձր մակարդակով ինչոր մեկը կառավարությունում տեղեկատվության արտահոսք սարքեց այն քննարկումների վերաբերյալ, որոնք Թրամփն ունեցել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»:
«Դա պոտենցիալ առումով շատ լուրջ հանցագործություն է, եւ դա տեղի է ունենում արդեն ոչ առաջին անգամ»,հիշեցրել է Նովակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: