Բաժիններ՝

«Այսօր Հունաստանը շրջում է էջը». Ալեքսիս Ցիպրաս

Կայունացման եվրոպական մեխանիզմը (ESM), որը նախատեսված է եվրոգոտու ճգնաժամային երկրների օժանդակման համար, Հունաստանին տրամադրել է վարկի նոր ենթամասնաբաժինը հուլիսի սկզբին: Այդ մասին հայտարարել է ESM-ի ղեկավար Կլաուս Ռեգլինգը:

Կայունացման եվրոպական մեխանիզմից Աթենքին տրվող վարկի նոր մասնաբաժինը կկազմի 8,5 միլիարդ եվրո. այս որոշումը եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդն ընդունել է հունիսի 15-ին: Սակայն գումարը կտրվի մասերով: Եվրոգոտու ֆինանսների նախարարները նաեւ համաձայնվել են վարկերի մարման ժամկետի երկարաձգման հնարավորությանը:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նշել է, որ Եվրախմբի նիստում ընդունված որոշումները պատասխանն են հույն ժողովրդի զոհողություններին, որոնք նա կրել Է տնտեսական ճգնաժամի ընթացքում:

«Այսօր Հունաստանը շրջում է էջը: Մենք ունեք համաձայնություն, որը հույն ժողովրդի զոհողությունների պատասխանն է»,- գրել է Ցիպրասը Twitter-ի միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս