Բաժիններ՝

Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ընին է նվիրել Թրափի գիրքը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը, որն այցով գտնվում է ԿԺԴՀ-ում, այդ երկրի սպորտի նախարարին է հանձնել նվեր, որը նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար: Ինչպես հայտնել է Associated Press-ը (AP), բասկետբոլիստն իր հետ բերել էր «Գործարքներ կնքելու արվեստը» գիրքը, որի հեղինակն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է։

AP-ն ընդգծում է, որ գրքի օրինակն ստորագրված չէ՝ թեեւ Ռոդմանը Թրամփի հետ անձամբ ծանոթ է «Հռչակավոր մարդու աշակերտը» ռեալիթի-շոուին մասնակցելու շնորհիվ:

Մարզիկը բազմիցս ընդգծել է, որ ԿԺԴՀ է ժամանել մասնավոր այցով եւ ուղեւորությունը ոչ մի կերպ չի քննարկել Սպիտակ տան հետ:

Ռոդմանն ավելի վաղ քանիցս եղել է Փենյանում, ինչի համար քննադատության է ենթարկվել Արեւմուտքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս