Բաժիններ՝

Գուտերիշը ողջունել է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ստեղծումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 16-ին ողջունել է նոր մարմին՝ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչություն, ստեղծելու համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի միաձայն որոշումը։

Ինչպես հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականության կանխման միջոցները դիտում է որպես ՄԱԿ-ի կարեւորագույն գերակայություններից մեկը» եւ վստահություն է հայտնել, որ Հակաահաբեկչական վարչության ստեղծումը «ներդրում կդառնա ՄԱԿ-ի՝ հակամարտությունների կանխման եւ խաղաղության պահպանման ջանքերում»:

Նոր գերատեսչությանը, որը կղեկավարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հանձնվում են Հակաահաբեկչական միջոցառումների իրականացման նպատակային խմբի դիվանատան եւ ՄԱԿ-ի Հակահաբեկչական կենտրոնի անձնակազմն ու միջոցները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի քարտուղարության Քաղաքական հարցերի դեպարտամենտի միջոցների մի մասը, հաղորդեել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս