 
                        Պուտինը «Ուղիղ գծի» ընթացքում պատասխանեց 70 հարցի
 
                                    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտված «Ուղիղ գիծը» տեւել է գրեթե չորս ժամ: Այդ ընթացքում պետության ղեկավարը պատասխանել է 68 հարցի, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Այսպիսով՝ 2013 թվականի նրա ռեկորդը, երբ միջոցառումը տեւեց 4 ժամ 47 րոպե, չգերազանցվեց: 2013 թվականին Պուտինը հասցրեց պատասխանել 85 հարցի: Անցյալ տարի «Ուղիղ գիծը» տեւեց 3 ժամ 40 րոպե: Այդ ընթացքում ՌԴ նախագահը պատասխանեց 80 հարցի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        