
Լոնդոնի ոստիկանությունը բացառել է շենքի հրդեհի կապն ահաբեկչության հետ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը բացառել է այն բանի հնարավորությունը, որ հունիսի 14-ին քաղաքի արեւմուտքում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհն ահաբեկչության հետեւանք էր: Այդ մասին հայտարարել է Սքոթլենդ-յարդի ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին, տեղեկացնում է գործակալությունը:
«Չկա մի բան, որը հիմք տար ենթադրելու, թե հրդեհը կապված է ահաբեկչության հետ»,-ասել է նա:
Grenfell Tower 24-հարկանի շենքում հրդեհը տեղի է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը: Այն սկսվել է ներքեւի հարկերում, ինչից հետո կրակն արագորեն տարածվել է շենքի ամենավերին հարկերը: Արդյունքում առանձին մարդիկ հայտնվել են կրակի ճիրաններում: Ըստ վերջին տվյալների, խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: