Բաժիններ՝

ԱՄՆ-ը Կուբայի հետ գործարքների և տուրիստական ուղևորություն

ԱՄՆ-ը մտադիր է Կուբայի հետ գործարքների սահմանափակման միջոցներ ձեռնարկել, ինչպես նաեւ ԱՄՆ-ից այդ երկիր անհատական տուրիստական ուղեւորությունների սահմանափակումներ մտցնել: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը: Սպասվում է, որ հունիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի նկատմամբ քաղաքականության խստացման մասին կհայտարարի Մայամի կատարելիք այցի ընթացքում:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարքներից շատերը շահույթ են բերել Կուբայի զինվորականներին, որոնք շարունակում են ճնշել ժողովրդին»: «Կուբայի վերաբերյալ (ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ) նախորդ քաղաքականությունը հարստացրել է կուբացի զինվորականներին եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներին, ինչն օժանդակել է կղզում կատարվող ճնշումներին: Այն, ինչին նա (Թրամփը) ցանկանում է հասնել դրա հակառակն է:

Նա ցանկանում է, որ ԱՄՆ-ի հետ առեւտրի ամբողջ շահույթը հասնի կուբացի ժողովրդին: Դա է լինելու մեր առաջատար սկզբունքը: Վարչակազմը հուսով է, որ կուբայական վարչակարգը դա կհամարի բարեփոխումներ իրագործելու հնարավորություն»,- հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս