Բաժիններ՝

Լոնդոնում հրդեհի հետևանքով 65 մարդ է անհայտ կորել. Sun

Sun թերթը հունիսի 16-ին հրապարակել է 65 մարդուց բաղկացած ցուցակ, որոնք անհայտ կորած են համարվում կամ կարող էին զոհվել Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքերից մեկում տեղի ունցած հրդեհի հետեւանքով։ Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ հրդեհի հետեւանքով անհայտ կորած է համարվում 41 մարդ:

Թերթի կազմած ցուցակում նշված են մարդկանց անունները եւ այն հարկերի համարները, որտեղ գտնվում էին նրանց բնակարանները: Ահայտ կորած են համարվում 11-րդ հարկի եւ 14-րդից մինչեւ 23-րդ հարկերի բնակիչները: Եվս չորս մարդու հարկերի համարները հայտնի չեն:

Լոնդոնի արեւմտյան շրջանի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել է ավելի քանի երկու օր, ինչի հետեւանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել է: Հրդեհի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 17 մարդ, 79 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում: Հրշեջների տվյալներով՝ հրդեհից կարող էր տուժել շուրջ 120 ընտանիք:

Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: Այրված շենքում որոնողական գործողությունը, ըստ ոստիկանության գնահատումների, կարող է շարունակվել մի քանի շաբաթ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է Լոնդոնի արեւմտայն մասի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառների լիամասշտաբ ու բաց հետաքննություն անցկացնել: Մեյը հայտարարել է, որ մարդիկ պետք է ստանան այն հարցի պատասխանը, թե ինչու էր կրակն այդքան արագ տարածվում շենքում: Մեյն այցելել է ողբերգության վայր, որտեղ հանդիպում է ունեցել փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Լոնդոնի իշխանությունները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը նկատելիորեն կավելանա: Լոնդոնի ոստիականության ղեկավար Սթյուարթ Քանդին հայտարարել է, որ պատրաստ չէ ժամանակից շուտ գնահատել զոհվածների հնարավոր թիվը, հավելելով. «Հուսով եմ, որ թվերը եռանիշ չեն լինի»: Նա նաեւ հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի նույնականացնել բոլոր զոհվածներին, հաղորդվել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս