
Դուբայի օդանավակայանում ուղևորների ճանաչման նոր համակարգ կտեղակայվի

Դուբայի օդանավակայանների Dubai Airports գործարկուն հայտարարել է, որ ընթացիկ տարում կթեստավորի անձնագրային վերահսկողության ինովացիոն համակարգ, որը թույլ կտա վայրկենապես ճանաչել ժամանող ուղեւորների դեմքերը՝ դրանով իսկ կրճատելով հերթերը: Այդ մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը:
Դուբայի միջազգային օդանավակայանն անցյալ տարի ընդունել է 83,6 միլիոն ուղեւորների: 2017 թվականի առաջին եռամսյակում ուղեւորահոսքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 7,8 տոկոսով: Աշխարհի ամենալիաբեռնված օդանավակայաններից մեկը՝ Դուբայի օդանավակայանը, այս տարի պլանավորում է ընդունել շուրջ 100 միլիոն ուղեւորների:
Մեծ Բրիտանիայի ObjectTech ստարտապի հետ համատեղ Դուբայը պլանավորում է թեստավորել «կենսաչափական թունելները», որոնք կսքանավորեն ուղեւորների դեմքերն ուղեբեռն ստանալու համար նրանց անցնելիս, ինչը կարող է կրճատել հերթերն անձագրային վերահսկողության ժամանակ:
Անցյալ շաբաթ Դուբայի օդանավակայանի երրորդ թերմինալում գործարկվել է եւս մեկ նորաստեղծական ծառայություն, որն Արաբական Միացյալ Էմիրությունների ռեզիդենտներին եւ քաղաքացիներին թույլ է տալիս սահմանին անձագրի փոխարեն օգտագործել սմարթֆոնի հավելվածը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: