Թերեզա Մեյն այցելել է հրդեհի վայր և կարգադրել պատահարի հանգամանալի հետաքննություն անցկացնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է Լոնդոնի արևմտայն մասի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառների լիամասշտաբ ու բաց հետաքննություն անցկացնել, տեղեկացնում է BBC-ն: Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 17 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են, շատերն անհայտ կորած են համարվում: Մեյը հայտարարել է, որ մարդիկ պետք է ստանան այն հարցի պատասխանը, թե ինչու էր կրակն այդքան արագ տարածվում շենքում:
Մեյն այցելել է ողբերգության վայր, որտեղ հանդիպում է ունեցել փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ: Լոնդոնի արեւմտյան շրջանի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել է ավելի քանի երկու օր, ինչի հետևանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել է: Մինչ այժմ տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում: Իշխանությունները հայտնում են, որ դեռևս չի հաջողվում պարզել ամբողջ ընտանիքների գտնվելու վայրը: Այրված շենքում որոնողական գործողությունը, ըստ ոստիկանության գնահատումների, կարող է շարունակվել մի քանի շաբաթ:
Լոնդոնի իշխանությունները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը նկատելիորեն կավելանա: Հիվանդանոցներում է գտնվում հրդեհից տուժած ավելի քան 70 մարդ: Լոնդոնի ոստիականության ղեկավար Սթյուարթ Քանդին հայտարարել է, որ պատրաստ չէ ժամանակից շուտ գնահատել զոհվածների հնարավոր թիվը, հավելելով. «Հուսով եմ, որ թվերը եռանիշ չեն լինի»: Նա նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի նույնականացնել բոլոր զոհվածներին: