Մերկելը մտադիր չէ Պուտինի ու Թրամփի միջև միջնորդ լինել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում միջնորդ լինել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Մերկելը նշել է լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, դա նաև վերաբերում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը:
«Ոչ»,- ասել է Մերկելը՝ պատասխանելով հարցին՝ մտադիր է արդյոք Համբուրգում
իրականացնել միջնորդի առաքելություն: «Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, այդ թվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված»,- ավելացրել է Մերկելը:
«Այդ ծրագրով մենք փորձում ենք նորմանդական ֆորմատում, այդ թվում ԱՄՆ-ի հետ գտնել միասնական որոշում»,- ավելացրել է Գերմանիայի կանցլերը:
«Իմ խնդիրը ես տեսնում եմ ոչ թե միջնորդի դերում, այլ նրանում, որպեսզի ներդրում ունենամ խնդրի լուծման գործում, և այդպիսի նպաստ է հանդիսանում նորմանդական ձևաչափը»,- ասել է Մերկելը: