Կուբայի խորհրդարանն արգելել է օգտագործել վերջերս մահացած Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անունը փողոցների կամ այլ օբյեկտների անվանակոչման, ինչպես նաև մրցանակների կամ տիտղոսներին անուն շնորհելու նպատակով, հայտնում է BBC-ն։
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում առևտրային տվյալները, գրում է Gazeta-ն:
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Ռուս փրկարարները 15 զոհի աճյուն են հայտնաբերել Սև ծովում՝ «Տու-154»-ի աղետի վայրում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրին։
Բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլը իր կյանքի վերջին տարում տառապել է հերոինից ունեցած կախվածությունից, հայտնում է The Telegraph-ը՝ հղում կատարելով աղբյուրին։ Նշվում է, որ Մայքլը մի քանի անգամ հոսպիտալացվել է գերդոզավորման պատճառով։
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կա ուժերի անհամապատասխանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանը «Իսկանդերներ» տրամադրեց, միացյալ խմբավորում ձևավորվեց, ՀՕՊ համակարգ, սա նշանակում է, որ Հայաստանն ունի հզոր գործընկերներ՝ ի դեմս Ռուսաստանի, իսկ մնացած երկրներն իրենց դեռ չեն դրսևորում»։
«Հենց իշխող կուսակցության կազմակերպած սերնդափոխության պատճառով են թուրքական ուժային կառույցները լցվել նմանատիպ տրամադրություններ ունեցող մարդկանցով: Իհարկե, հիմա կարող ենք քննարկել, որ ռուս դեսպանի սպանությունն ամենևին էլ ձեռնտու չէր թուրքական իշխանություններին, բայց երբեմն այդ կառույցներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք դուրս են նրանց վերահսկողությունից»:
«Այնպես որ, Հայաստանի կողմից սպասել Բելառուսի նման դեմարշեր, դեռ պետք չէ, եթե հերթական անգամ չսրվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- գրում է Gazeta-ն:
ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռն ընկել է Սև ծովը ավելի քան 500 կմ/ժ արագությամբ դեպի աջ մանևրելիս, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Մինսկի համաձայնագրերը ամբողջությամբ կյանքի չեն կոչվի, Դոնբասի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ընդլայնել նորմանդյան ձևաչափը։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին Wprost պարբերականին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գոհ չէ «Ժողովրդական ճակատից» Արսեն Ավակովի՝ ՆԳՆ-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու փաստից և նախատեսում է փոխարինել վերջինիս, կարծում է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մոսկվան կողջուներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մասնակցությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում, սակայն նրա ներգրավումը Վաշինգտոնի իրավասությունների ներքո է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, դրան այլընտրանք չկա, այն վաղ թե ուշ ուժի մեջ կմտնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիան պաշտոնական դիմում չի ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոխել ավադույթները, որոնք գոյություն ունեին տասնյակ տարիներ՝ մարտահրավեր նետելով որոշակի օրենսդրական նորմերի, գրում է ամերիկյան Poitico պարբերականը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է 70 բնակարան հատկացնել Ալեքսանդրովի անվան անսամբլին, որպեսզի անսամբլը որքան հնարավոր է արագ վերականգնվի։
Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակից Ռոման Սկրիլնիկովը մահացած է հայտնաբերվել Ուստ-Կամենոգորսկի իր վարձակալած բնակարանում։
Որպես ՌԴ ՊՆ «Տու-154»ինքնաթիռի կործանման ամենահավանական վարկած է դիտարկվում այն, որ ինքնաթիռի շարժիչի մեջ կարող էին կողմնակի առարկաներ հայտնվել։ Դրա հետ միասին դիտարկվում են նաև անձնակազմի սխալն ու ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ունի մեծ պոտենցյալ, սակայն ներկայումս այն վերածվել է ընդամենը վայրի, որտեղ հնարավոր է «հաճելի ժամանակ անցկացնել»։
Jet Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Գոայում դուրս Է եկել թռիչքային գոտուց, տարհանման ժամանակ 12 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է TASS-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար մշակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պլան։ Այդ նախագծի հեղինակն է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի փոխարեն Ռուսաստանը կարող է դեսպան նշանակել ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչին Պրիվոլժսկի դաշնային օկրուգում՝ Միխայիլ Բաբիչին։
Շուրջ 30 ավիաչվերթ է չեղարկվել և ավելի քան 20-ը հետաձգվել է Մոսկվայի օդավակայաններում, հայտնում է TASS-ը։
Ջրասուզակները Սև ծովում հայտնաբերել են կործանված «Տու-154» ինքնաթիռի բորտային ինքնագրերից մեկը։ Այս մասին TASS-ին հայտնել է ուժային կառույցներում աղբյուրը։ «Որոնողական աշխատանքների ընթացքում ինքնաթիռի խցիկի տակ հայտնաբերվել է մեկ «սև արկղ»»,- ասել է աղբյուրը։ Այն դուրս է բերվել ջրից և տեղափոխվելու է Մոսկվա։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Ֆրանսիայում բնակվող հրեաներին լքել այդ երկիրը, հայտնում է Haaretz-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհը հուսալքության մեջ էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակից առաջ։
Ռուսաստանի ՊՆ-ի՝ Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված օդանավում դեկտեմբերի 25-ին եղել է նաև հայ երգիչ Հովհաննես Գեորգիյանը: Նա «Ալեքսանդրով» խմբի մենակատար էր, Ռուսաստանում հայտնի դասական երգիչ: Ռուսական ԶԼՄ-ները մեր հայրենակցի մահվան լուրը հաղորդելով, նշել են, որ նրան անվանում էին «ռուսական Պավարոտտի»:
«Մենք բարելավել ենք հաճախորդների հետ աշխատանքը: Այժմ գործում են ինքնուրույն գրանցման կետեր, ուր կարող եք անգամ գրանցել ուղեբեռը, քանի որ դրանք տպում են նաև ուղեբեռի կտրոնը: Ինքնագրանցումը կատարելուց հետո կարող եք հանձնել ուղեբեռը»,- ասում է American Airlines ավիաընկերության խոսնակ Քեթի Քոդը:
Եվրոպայում Ս. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Ս. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
Քիլիանի հետ միասին նվերները բաժանել են շուրջ 30 բրիտանացիներ: Ինչպես նշվում է տեսանյութին կից գրության մեջ, խումբն ուտելիքով, ըմպելիքով և հագուստով օգնել է ավելի քան 200 անօթևան մարդկանց: