Չինաստանի Չժենչզյանի նահանգի Հանչժոու քաղաքում Huawei ընկերության նախկին աշխատակիցն «ամուսնացել է» ինքնաշեն ռոբոտի հետ:
Մոնակոյի Իշխանապետության տարածքը 6 հեկտարով կմեծացվի ծովի ցամաքեցման նոր ծրագրի հաշվին: Այդ մասին հայտնել է Մոնակոյի Զբոսաշրջության եւ կոնգրեսների վարչության նախագահ Գիյոմ Ռոզը:
Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության (ՈւՀՀՌ) դիտորդական խորհուրդը Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) հորդորել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ չխոչընդոտել «Եվրատեսիլ-2017» մրցույթի անցկացմանը:
Հարցազրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներին, աշխատաշուկայի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ խնդիրների:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները Մոսուլի արևմտյան հատվածում մահապատժի են ենթարկել շուրջ 30 մարդու:
Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր կեսգիշերին կանջատվեն` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
ԱՄՆ Օկլենդ քաղաքը Սան Ֆրանցիսկոյին միացնող Բեյ կամրջով անցնող վարորդներին Թրեժր կղզու վրա այսուհետ կդիմավորի Հայոց ցեղասպանության մասին իրազեկող վահանակը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը հանդես է եկել հոդվածով, որում անհանգստություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության խմբերի գործունեության շրջանակների նեղացման վերաբերյալ:
Գերմանացի գրող եւ նկարազարդող Վոլֆ Էռլբրուխը դարձել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի միջազգային մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է երեխաների եւ դեռահասների համար գրականության բնագավառում ունեցած նվաճումների համար:
ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել է Ղրղզստանից սերված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը:
ՌԴի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով: Մեծ վստահությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Դոնբասում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման կարեւորությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի հարաբերություններում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է պատասխանել ՌԴի հետ երկխոսության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի արտահայտությանը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է «Եվրատեսիլ2017»-ի Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի՝ երկիր մուտքի ալգելման վերաբերյալ Ուկրաինայի անվտանգության խորհրդի որոշումը, տեղեկացնում է «112»-ը:
Մադրիդում (Իսպանիա) ցլամարտի ժամանակ վիրավոր ցուլը գետին է տապալել ցլամարտիկին եւ եղջյուրով հարվածել նրա պարանոցին:
ԱՄՆ-ում դատարանը մերժել է կինոռեժիսոր Ռոման Պոլանսկիիի վճռափոխության գանգատն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունների վերաբերյալ 40-ամյա վաղեմության քրեական գործի կարգավորման շուրջը։
Brexit-ի մասին որոշումը կարող է ամենազգալի կորստին հանգեցնել Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության համար
Ռուսաստանը եւ Բելառուսը հասել են հանրապետության 750 – 800 միլիոն դոլարի չափով ընթացիկ պարտքի հանձնառության վերաֆինանսավորման որոշման, ինչի մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշեւսկին։
Աստրախանում երկու ոստիկանների սպանության հանցակցության կասկածանքով որոնվում է ութ մարդ, ինչի մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչությունը:
Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի:
Ցանցահենները կարողացել են ծանոթանալ թիվ 5027 պլանին, որը նկարագրում է Կորեայի Հանրապետության (ԿՀ) եւ ԱՄՆ-ի համատեղ գործողությունները ԿԺԴՀ-ի դեմ լիամասշտաբ պատերազմի դեպքում:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի Ազգային բնայգու ծառայությանն (ԱԲԾ) է փոխանցել 78 հազար 333 դոլարի չափով իր աշխատավարձը, որը նա ստացել է այս տարվա հունվարի 20-ից երկրի նախագահի պաշտոնում աշխատելու համար:
Իրավապահների վարկածի համաձայն՝ մինչև մահը տղամարդիկ բռնության են ենթարկվել։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակայքում ապրող բնակիչներից մեկը։ Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ գտնվել է իր տան մոտակայքում, և Ոստիկանություն է զանգահարել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են մահացածների մարմինները։
«Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին շնորհավորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել:
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նոր հարցաքննություն են անցկացրել, որն առաջինն է դարձել անցած շաբաթ նրա ձերբակալումից հետո:
Ղրղզստանի հատուկ ծառայությունները հավաստում են, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության հավանական կատարողը ծնունդով Ղրղզստանից է, Ռուսաստանի քաղաքացի։