![](/banners/BeFunky-design.jpg)
Մարտին Շուլցը Թրամփին մեղադրել է ԿԺԴՀ-ի հետ կապված իրադրությունը բորբոքելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Shulc.jpg)
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը վտանգավոր է համարում ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը:
«Մեզ անհանգստացնում է, որ ԱՄՆ-ի նախագահն իջնում է հյուսիսկորեական դիկտատորի մակարդակին,-ասել է քաղաքական գործիչը, որն իր կուսակցությունից կանցլերի պաշտոնին է հավակնում Բունդեսթագի առաջիկա ընտրություններում:-Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ պարտավոր ենք ամերիկյան կառավարությանը պարզորոշ ասել, որ խոսքով զենք ճոճելը տանում է հակամարտության սրման»:
Նրա համոզմամբ՝ Եվրոպայի քաղաքական գործիչները պետք է Վաշինգտոնին հասկանալ տան, որ չեն ընդունում ԱՄՆ-ի նման մոտեցումը: «Մեզ հարկավոր է օգտագործել բոլոր միջոցները՝ հասնելու ապաԷսկալացման, հայտնելու ԱՄՆ-ի նախագահին, որ նրա հռետորաբանությունը վտանգավոր է»,-ասել Է ԳՍԴԿ-ի ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ «հյուսիսկորեական դիկտատորի իռացիոնալ գործողությունները ռացիոնալ պատասխան են պահանջում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: