Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը կրճատելու որոշման համար, տեղեկացնում է  BBC-ին:

«Այդպես մենք շատ փող կտնտեսենք»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Ջերսիի գոլֆ-ակումբում՝ պատասխանելով Պուտինին հնարավոր պատասխանի վերաբերյալ հարցին: «Ես ցանկանում եմ նրան ասել շնորհակալություն, որովհետեւ մենք հենց այժմ փորձում ենք կրճատել անձնակազմի ծախսերը: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես շնորհակալ եմ նրան, որ նա բավականաչափ շատ մարդկանց ազատեց, եւ այժմ մեր ծախսերն ավելի քիչ են»,- մեկնաբանել է Թրամփը Ռուսաստանի հետ կապված դիվանագիտական սկանդալը:

Հուլիսի վերջին Պուտինը որոշեց կտրուկ կրճատել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաստիքակազմը եւ ԱՄՆ-ի դեմ հակապատժամիջոցների շրջանակներում երկրում ամերիկացի դիվանագիտական ներկայացուցիչների թիվը կրճատել 755-ով:

Թրամփի հայտարարությունը հակասում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դիրքորոշմանը, որն ափսոսանք է հայտնել «չարդարացված միջոցառման» կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031