Բաժիններ՝

Կանադան սկսել է անօրինական միգրանտների համար ճամբար կառուցել ԱՄՆ-ի հետ սահմանին

Կանադացի զինվորականներն ԱՄՆ-ի տարածքի հարեւանությամբ ճամբար են կառուցում անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով, որոնք հատել են կանադա-ամերիկյան սահմանը: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի հայտարարությունը:

Ճամբարը, որի կառուցման եւ սարքավորման համար կպահանջվի մի քանի օր, հաշվարկված է մինչեւ 500 հոգի ընդունելու համար եւ տեղակայված է Սեն Բեռնար դե Լակոլ քաղաքում:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, կանադական իշխանությունները վերջին մի քանի շաբաթներին բախվել են այն մարդկանց թվի ավելացման խնդրին, որոնք անօրինականորեն հատում են սահմանը եւ ապաստան փնտրում: Մարդկանց մեծ մասը Հայիթիի քաղաքացիներ են, որոնք երկիրը լքել են 2010 թվականի երկրաշարժի հետեւանքների պատճառով, ինչից հետո նրանք տեղափոխվել են ԱՄՆ:

Միացյալ Նահանգները տարերքի մոլեգնելուց հետո միջոցներ է ձեռնարկել Հայիթիի քաղաքացիներին պաշտպանելու համար, սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց, որ մտադիր չէ երկարացնել այդ միջոցառումները, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները Հայիթին ճանաչեցին անվտանգ երկիր, հայիթցիներին արտաքսում է սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031