
Սպիտակ տան մոտ վիթխարի փչովի ճուտիկ են կանգնեցրել՝ Թրամփի սանրվածքով

Վաշինգտոնում Սպիտակ տնից ոչ հեռու տեղադրվել է մոտավորապես ինը մետր բարձրությամբ ճուտիկի փչովի ֆիգուր՝ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով: Այդ մասին հայտնել է KTSA ռադիոկայանը:
Փչովի ֆիգուրն ավելի վաղ օգտագործել էին ցույցերի մասնակիցները, որոնք հանդես էին գալիս Միացյալ Նահանգների նախագահի հարկային հայտարարագրի հրապարակման օգտին: Օգոստոսին 9-ին ճուտիկն Սպիտակ տան մոտ կանգնեցնելու գաղափարը պատկանում է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Թարան Սինգհ Բրային, որը փող է հանգանակել ֆիգուրի ստեղծման համար:
«Մենք այստեղ ենք, որ քննադատենք նախագահին՝ որպես թույլ եւ անարդյունավետ ղեկավարի… Նա շատ է վախենում իր հարկային հաշվետվությունը հրապարակելուց»,- ասել է ռեժիսորը: Նրա խոսքով՝ այժմ Թրամփը վտանգավոր խաղ է խաղում Հյուսիսային Կորեայի հետ:
Ինչպես նշում են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, փչովի ֆիգուրը գրավել է մամուլի, անցորդների եւ սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: