Բաժիններ՝

Սթիվեն Քինգը մեկնաբանել է Թրամփի և Կիմ չեն Ընի հարաբերությունները

Ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ընը վիճարկում են աշխարհի ամենախելացնոր մարդու կոչումը։

«Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընն այժմ պայքարում են, որպեսզի պարզեն՝ ով է իրենցից ամենախելացնորը մոլորակի վրա»,- գրել է Քինգը Twitter-ի իր միկրոբլոգում:

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունները լրջորեն սրվել են վերջին օրերին այն բանից հետո, երբ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնեց, որ Հյուսիսային Կորեան քննարկում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: ԿԺԴՀ-ն այս կերպ է պատասխանել նախագահ Դոնալդ Թրամփին, որը խոստացել է հյուսիսկորեացիների վրա թափել ԱՄՆ-ի «հուրն ու ցասումը», եթե Փենյանի գործողություններն սպառնան Միացյալ Նահանգներին:

ԿԺԴՀ-ի զինվորականները «հանգամանորեն ուսումնասիրում են» հարձակման պլանը՝ միջին հեռահարության «Հվասոն-12» հրթիռների կիրառմամբ, նշված է հյուսիսկորեացի զինվորականների հայտարարության մեջ: Նրանց խոսքով՝ «պլանը գործի կդրվի, հենց որ առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում ընդունի»:

Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին չտեսնված «հրով ու ցասումով» է սպառնացել, եթե Փենյանը վտանգի ենթարկի Ամերիկային: Թրամփի սպառնալիքը հնչել է այն հաղորդումների ֆոնին, որ ԿԺԴՀ-ն արտադրել Է միջուկային մարտագլխիկ, որը կարելի է տեղակայել Հյուսիսային Կորեայի ունեցած հրթիռների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս