Բաժիններ՝

Թրամփը նախագահության ժամանակաշրջանի շուրջ մեկ քարորդն անցկացրել է գոլֆ- ակումբներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման շրջանի մեկ քարորդն անցկացրել է իրեն պատկանող գոլ-ակումբներում: Այդ մասին հաղորդում է NBC-ն: Ընդգծվում է, որ Թրամփը գտնվում է նախագահի պաշտոնում 202 օր: Միաժամանակ, դրանցից 50-ը նա անցկացրել է սեփական գոլֆ-առողջարաններում, որոնց մեծ մասը գտնվում է Ֆլորիդա նահանգում:

Trump Organization-ին պատկանող տարածքներում ԱՄՆ առաջնորդն անցկացրել է 65 օր:

Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել է նախորդ նախագահ Բարաք Օբամային, որ վերջինս իբր իրեն հաճախ է թույլ տվել հանգստանալ, այդ թվում՝ գոլֆի խաղադաշտում:

Սակայն NBC-ի հաշվարկով, Թրամփը հունվարի 20-ից օգոստոսի 1-ը գոլֆի մականով նկատվել է նվազագույնը 21 անգամ: Միաժամանակ, Օբաման իր պաշտոնավարման առաջին վեց ամսվա ընթացքում գոլֆ խաղացել է ընդամենը 11 անգամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս