Բաժիններ՝

«Արջամկան օրը» նկարահանած օպերատորն ԱՄՆ-ի կինոակադեմիայի ղեկավար է դարձել. Variety

Ամերիկացի հայտնի կինոօպերատոր Ջոն Բեյլին ընտրվել է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի (AMPAS) նոր ղեկավար, ակադեմիա, որն ամեն տարի «Օսկար» մրցանակներ է հանձնում: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը:

Վերջինիս տվյալներով՝ AMPAS-ի տնօրենների խորհուրդը Բեյլիին ակադեմիայի 36-րդ նախագահ նշանակելու մասին որոշումն ընդունել է օգոստոսի 8-ի ուշ երեկոյան: Նա կփոխարինի Շերիլ Բուն Այզեքսին, որն ինստիտոտը գլխավորել է չորս տարի: Պաշտոնի մյուս թեկնածուների թվում էին «Սեւազգեստ մարդիկ» եւ «Անգլիացի հիվանդը» ֆիլմերի քաստինգի գծով ռեժիսոր Դեւիդ Ռուբինը, ռեժիսոր Ռորի Քենեդին եւ դերասանուհի Լորա Դեռնը:

74-ամյա Բեյլին որպես օպերատոր աշխատել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են՝ «Արջամկան օրը», «Խաչմերուկ», «Ավելի լավ չի լինում», «Ինչպես տղայից գլուխն ազատել տասն օրում» ֆիլմերը: 2014 թվականին նա ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիստների ընկերության կողմից պարգեւի է արժանացել հատուկ վաստակի համար, սակայն ոչ մի անգամ չի անվանակարգվել «Օսկար» մրցանակի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս