Ուզբեկստանը խնդրել է Ռուսաստանում կալանք դնել Գուլնարա Քարիմովայի անշարժ գույքի վրա
Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի իշխանություններին խնդրում է կալանք դնել այդ պետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի անշարժ գույքի վրա: Այդ մասին օգոստոսի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ-ի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում:
«Ռուսաստանի Գլխավոր դատախազությունում Ուզբեկստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունից հարցում է ստացվել Քարիմովային մեղադրելու քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու մասին, որը բովանդակում է անշարժ գույքի օբյեկտների վրա կալանք դնելու խնդրանք»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանում ասված է, որ խնդրանքը քննարկվում է: «Ուզբեկական կողմի հաղորդմամբ՝ սույն խնդրանքը բովանդակող տեղեկատվությունը գաղտնի է»,- հավելել են մամուլի ծառայությունում: