Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել եվրոպական ՀԴԲ ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին այն կարծիքին է, որ Եվրոպայում անհրաժեշտ է ստեղծել Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ)՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
Տայանիի խոսքով՝ «ԻՊ-ն փորձում է գրոհներ կազմակերպել ամբողջ աշխարհամասում: «Հարկավոր է համատեղ աշխատել, քանի որ երբեմն կոոպերացիան բավարար չի լինում»,- նշել է նա Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում, որը տարածվել է օգոստոսի 24-ին: -Մենք կարող ենք ավելին անել դատախազությունների, ոստիկանության, հետախուզությունների փոխգործակցությամբ»: «Ես կարծում եմ, որ Եվրոպայում պետք է ՀԴԲ լինի ԻՊ-ի դեմ պայքարելու համար»,- հավելել է Եվրախորհրդարանի ղեկավարը:
Նա ասել է, որ «փոխգործակցություն կա, բայց այն պետք է ավելի ինտենսիվ լինի բոլոր մակարդակներով տեղեկատվության փոխանակման ոլորտում»:
«Երիտասարդության արմատականացման կանխումը կարևոր է սկսել կրթական մակարդակից,- նշել է Տայանին: -Եթե նա եվրոպացի է, բայց ուրիշ երկրից, կարևոր է բացատրել Եվրոպայի արժեքները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: