Կատարն իր դեսպանին վերադարձնում է Իրան
Կատարի իշխանությունները հայտարարել են, որ իրենց դեսպանին վերադարձնում են Իրան: Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն:
«Կատարը հայտարարում է, որ Թեհրանում իր դեսպանը կվերադառնա՝ կատարելու դիվանագիտական պարտականությունները»,- ասված է Կատարի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որում նաև նշվում է Իրանի հետ կապերն ամրապնդելու Դոհայի ձգտումը:
Կատարի դեսպանը երկրից հետ էր կանչվել կես տարի առաջ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակումից հետո: Դոհան այդ որշումն ընդունել էր Սաուդյան Արբիայից, Բահրեյնից, Սուդանից և Քուվեյթից անմիջապես հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` Reuters