Բաժիններ՝

Գազի խոշոր հանքավայր են հայտնաբերել Չինաստանի հյուսիսում

Չինաստանի հյուսիսի Շանսիի նահանգում հայտնաբերել են գազի խոշոր հանքավայր, որի պաշարները գնահատվում են 545,6 միլիարդ խորանարդ մետր: Այդ մասին օգոստոսի 25-ին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Շանսիի նահանգը Չինաստանում երկրորդ տեղն է զբաղեցնում ածխի պաշարներով: 2006 թվականին Յույշեի, Ցզոցզյուանի և Ուսեյանի գավառներին սահմանակից շրջանում իշխանությունները ածխի մեծ հանքավայր էին հայտնաբերել: Հետագա հետախուզումը ցույց է տվել, որ այնտեղ կան նաև գազի մեծ պաշարներ: Նահանգի հողային և բնական պաշարների վարչության պետի տեղակալ Չժոու Ցզիպենի խոսքով՝ 2015 թվականին հետախուզական աշխատանքների սկսվելուց հետո մասնագետները եզրակացրել են, որ ածխաշերտերի գազի պաշարները կազմում են 241,5 միլիարդ խորանարդ մետր, իսկ թերթաքարային գազինը՝ 304,1 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031