Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում ծովային և ավիաբազաների ստեղծման Իրանի փորձերը
Իսրայելը չի համակերպվի Սիրիայում ծովային և ավիացիոն ռազմակայանների ստեղծման Իրանի փորձերին: Օգոստոսի 24-ին այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Խոսքը վերաբերում է Սիրիայում Իրանի ծովային և ավիացիոն ռազմակայանների հայտնվելուն, շիաների զինված կազմավորումների ստեղծմանը, որոնց մեջ կմտնեն հազարավոր վարձկաններ, Լիբանանի տարածքում բաձր ճշգրության արդի զենքի արտադրությանը,- նշել է նախարարը, որի խոսքը մեջբերել է նրա գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության մամուլի ծառայությունը: -Իսրայել Պետությունը չի հանդուրժի նման փորձերը և չի սահմանափակվի կողմնակի դիտորդի դերով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: