Բաժիններ՝

Ֆրանսիացիների մեծամասնությունը կարծում է, որ Մակրոնը կարող է բարելավել երկրի իրադրությունը

Ֆրանսիացիների մոտ 60 տոկոսն այն կարծիքին է, որ Էմանուել Մակրոնն իր հնգամյա նախագահական ժամկետի ընթացքում կարող է բարելավել երկրի իրադրությունը: Այդ մասին ասված է սոցիալական հետազոտությունների Elabe ինստիտուտի հաղորդագրության մեջ, որը հղում է արել իշխանության ղեկին Մակրոնի գտնվելու առաջին հարյուր օրվա արդյունքների շուրջ BFM TV-հեռուստաալիքի համար անցկացված հարցման տվյալներին:

Մինչդեռ ֆրանսիացիների կեսը գտնում է, որ դեռևս վաղ է գնահատական տալ նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությանը: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցվածների մոտավորապես մեկ երրորդը հիասթափված է Ֆրանսիայի ղեկավարի առաջին քայլերից: Ընդսմին, Elabe-ի տվյալների համաձայն, ֆրանսիացիների 73 տոկոսը նշում է նախագահի աշխատանքի եռանդուն ոճը:

Հարցումը օգոստոսի 22-23-ին անցկվացվել է համացանցի միջոցով: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի ավելի քան հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս