Բաժիններ՝

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային 175 մլն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարումը

ԱՄՆի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը խոստացել է Ուկրանիայի հետ ընդլայնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում: Այս մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացված համատեղ ճեպազրույցում:

«Մենք մտադրություն ունենք ուժեղացնելու մեր համագործակցությունը: Վերջերս մենք հաստատեցինք 175 միլիոն դոլարի տեխնիկայի, ներառյալ հատուկ սարքավորանքի մատակարարումը, որը կուժեղացնի Ուկրաինայի պաշտպանունակությունը»,- ասել է  նա: «Ինչ վերաբերում է մահաբեր սպառազինությանը, մենք քննարկում ենք այդ հարցը,- նշել Է Մեթիսը: – Ես կվերադառնամ և, ելնելով այն բանից, ինչ տեսա, կտեղեկացնեմ երկրի ղեկավարությանը կոնկրետ բաների մասին, որոնք խորհուրդ կտամ իրականցնել ամերիկյան կողմին»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031