
Գերմանիայում «մեծ կոալիցիայի» ստեղծման շուրջ առաջին խորհրդակցությունը՝ դեկտեմբերի 13-ին

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեադեմոկրատական եւ Քրստոնեասոցիալական միությունների ղեկավարները դեկտեմբերի 13-ին կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու «մեծ կոալիցիայի» հնարավոր ձեւավորումը։
Ինչպես դեկտեմբերին 8-ին հայտնել է DPA գործակալությունը, խոսքը վերաբերում է ոչ թե կոալիցիայի ստեղծման շուրջ բուն բանակցություններին, այլ այդ թեմայի վերաբերյալ նախնական կոնսուլտացիաներին: Նրա տվյալներով՝ քննարկմանը կմասնակցեն ԳՍԴԿ-ի նախագահ Մարտին Շուլցը, ՔԴՄ-ի ղեկավար եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՔՍՄ-ի նախագահ Հորստ Զեեհոֆերը, Բունդեսթագում ԳՍԴԿ-ի եւ ՔԴՄ-ի խմբակցությունների ղեկավարներ Անդրեա Նալեսը եւ Ֆոլկեր Կաուդերը, ինչպես նաեւ խորհրդարանում ՔՍՄ-ի երկրամասային խմբի առաջնորդ Ալեքսանդեր Դոբրինդտը:
DPA-ի տեղեկատվության համաձայն՝ կողմերը կնախանշեն ապագա հանդիպումների ժամանակացույցը: Դեկտեմբերի 7-ին ԳՍԴԿ-ի համագումարը Մարտին Շուլցին վերընտրեց կուսակցության նախագահ եւ կանաչ լույս տվեց Անգելա Մերկելի դաշինքի հետ կոալիցիոն բանակցություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: