Բաժիններ՝

Գերմանիայում թույլատրել են «Մերկելի համար կախաղանների» վաճառքը

ԳՖՀ-ի Սաքսոնիայի դաշնային երկրամասի դատարանը թույլատրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի անուններով փոքրիկ կախաղանների վաճառքը:

Այս մասին հայտնել է Zeit Online-ը: Իր վճռում դատարանը նշել է, որ այդ արտադրանքը «քրեական հանցագործությու կատարելու հրապարակային կոչ» չէ: Բացի դրանից, վճռում ճշտվում է, որ օբյեկտիվ տեսակետից, նման իրերի արտադրումը եւ վաճառքը կարելի է նաեւ հասկանալ որպես «քաղաքական մահվան խորհրդանշական մաղթանք»:

Berliner Kurier հրատարակությունը հիշեցնում է, որ առաջին անգամ նման իրեր հայտնվել են 2015 թվականին Դրեզդենում Pegida հակաիսլամական շարժման ցույցերի ժամանակ: Կախաղանների վրա ամրացված էին ցուցանակներ՝ «նախատեսված է Անգելայի համար», «նախատեսված է Զիգմարի համար» մակագրություններով: Ներկայում այդ իրերը հատը 15 եվրոյով վաճառվում են որպես հուշանվերներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031