«Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Արցախի ժողովրդին, հետո նաև այնտեղ այցելողներին». Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ովքեր իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։  ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ի թիվս մեկ տասնյակից ավելի պատճառների, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է Ադրբեջանի կողմից հակահայկական ատելության քարոզչության քաղաքականության որդեգրումը: «Ադրբեջանն աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը, Ադրբեջանը շարունակում է հետքայլ կատարել և ուժի կիրառմամբ խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031