
Մարտին Շուլցն առաջարկել է ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել խորացնելու եվրոպական ինտեգրացումը եւ մինչեւ 2025 թվականն ստեղծելու «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»:
Քաղաքական գործչի խոսքը մեջբերել է EU Observer-ը: «Անհրաժեշտ է եվրոպական սահմանադրական համաձայնագիր, որը կստեղծի դաշնային Եվրոպա»,- հայտարարել է Շուլցը:
ԳՍԴԿ-ի ղեկավարը հայտնել է այդ համաձայնագիրը վավերացման համար Եվամիության անդամ երկրներին ներկայացնելու պլանների մասին, եւ դաշինքի այն անդամները, որոնք կհրաժարվեն փաստաթղթից, քաղաքական գործչի կարծիքով, պետք է լքեն Եվրամիությունը: Շուլցը կարծիք է հայտնել, որ միայն ամրապնդված միությունը կկարողանա դիմակայել աջ ազգայնականների շարժմանը, որն ուժեղանում է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: