Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը օգոստոսի 12-ին վթարային վայրէջք է կատարել:
Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհանգստություն է հայտնել և բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության աճից:
Ավստրիայի մայրաքաղաքում Միգրացիոն ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի երկու քաղաքացու ծխախոտային խոշոր ծավալի արտադրանքը մաքսանենգ ճանապարհով անցկացնելու համար:
«Կարծում եմ, ավելի խելամիտ կլինի վերանայել ուկրաինացիներին տրվող զինատեսակների ցանկն ու ռազմական օգնության փաթեթը: Պետք է հաշվի առնել, որ բարդ մարտերն արդեն անցյալում են, ու հեռանկատ լինելով՝ կենտրոնանալ ուկրաինական բանակի հզորացման և երկարաժամկետ սպառազինման վրա», – գտնում է CNA կորպորացիայից Մայքլ Քոֆմանը:
Ավաղ, մենք տեսնում ենք այնպիսի մի բան, ինչը կարող է լոկ դառնություն և թախիծ առաջացնել։ Այո, միանգամայն սպասելի էր, որ ԱՄՆ և Եվրամիության քաղաքականության խստացումը Ռուսաստանի հանդեպ պետք է բազմաթիվ ամենատարբեր հարցեր առաջացնի, որոնց շարքում գլխավոր տեղը, ինչպես և ենթադրվում էր, զբաղեցնելու է ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության նպատակահարմարության հարցը։
Եգիպտոսի տրանսպորտի նախարարի երկաթգծերի գծով խորհրդական Մուստաֆա Ալ-Սայեդը երկու գնացքների բախման վայր այցելելուց հետո մահացել է: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաալիքին:
Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը օգոստոսի 12-ին վթարային վայրէջք է կատարել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը. Թրամփը հնարավոր էր համարել Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողության անցկացումը:
Լեհաստանի հարավային հատվածներում ամպրոպի ու ուժեղ քամու հետևանքով տարբեր շրջաններում արձանագրվել է մահվան 5 դեպք:
Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ 3.5 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին՝ դիմակայելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, ինչպես նաև պայքարելու ԱՄՆ-ի դեմ՝ Վաշինգտոնի և Փհենյանի միջև աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ երկու կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի ագրեսիվ և սադրիչ գործողությունները:
Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում, գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, առնվազն 179 մարդ տուժել է:
Ֆրանսիական Կորսիկա կղզում տարհանվել է շուրջ 700 մարդ: Պատճառն անտառային հրդեհներն են:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է վերսկսել հասարակական-քաղաքական գործունեությունը Դեմոկրատական կուսակցության շարքերում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԿԺԴՀ-ի բնակիչն օգոստոսի լույս 11-ի գիշերը ծովով անցել է Կորեայի Հանրապետություն:
Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը շարունակում է զիջել դիրքերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:
«Ես համարում եմ, որ սեպտեմբերին իմաստ ունի այդ հանդիպումը միայն մի դեպքում, եթե այս մնացած ժամանակահատվածում Ադրբեջանը գոնե չկրակի սահմաններին կամ շփման գծերին: Եթե իրենք չկրակեն, դիպուկահարներ չօգտագործեն, իրոք, այդ հանդիպումն ինչ-որ իմաստ ունի»:
Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր «Կոմերսանտ» թերթը՝ անանուն դիվանագիտական աղբյուրին հղումով: Նշվում է, որ ԱՄՆ-ում գործում է ՌԴ չորս գլխավոր հյուպատոսություն՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Հյուսթոնում:
Եգիպտոսի հյուսիսում երկու գնացքի բախման հետևանքով զոհվել է 36 մարդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 100-ը:
Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր նահանգներում, հիվանդությամբ վարակվել է ավելի քան 480 հազար մարդ:
ԱՄՆ նախագահի վարչակազմը դիվանագիտական խողովակներով մի քանի ամիս գաղտնի բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի հետ:
«Հույս ունեմ, որ մեր հասցեին բոլոր անհիմն մեղադրանքներից հետո, իսկ Վաշինգտոնի կողմից այս 9-10 ամիսների ընթացքում որևէ փաստ չի ներկայացվել այդ ընտրություններին մեր միջամտելու հետ կապված, ամերիկյան «իսթեբլիշմենթի» համար այդ թեմայի սրությունը կստիպի նրանց լրացուցիչ մտածել»:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն հորդորել է աջակցել բնապահպանների ջանքերին, որոնք ուղղած են Երկրի վրա ձնահովազների պոպուլյացիայի պահպանմանը, իսկ առանձին երկրների ղեկավարներին՝ վճռական գործողություններ ձեռնարկել այդ տեսակը փրկելու նպատակով:
Պարզվել է, որ այսպես կոչված «հավկիթների ճգնաժամն» ընդգրկել է Եվրամիության 28 անդամ երկրներից տասը, որը Եվրոպայում բռնկել է առեւտրական ցանցերում ֆիպրոնիլ ինսեկտիցիդով վարակված հավկիթների հայտնվելու պատճառով։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներաշինարարական զորամասերի զիծառայողներն Օչակովում (Նիկոլաեւի մարզ) ձեռնամուխ են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի օպերատիվ կենտրոնի շինարարությանը, որտեղ կտեղաբաշխվի Ուկրանիայի վերջրյա նավերի 5-րդ բրիգադը:
Օգոստոսի 12-ի երեկոյից մինչեւ օգոստոսի 13-ի առավոտը երկրաբնակներին տիեզերական մասշտաբի հրապուրիչ տեսարան է սպասում. անամպ եղանակի պայմանով աշխարհի տարբեր տարածաշրջաններում երկնքում կարելի կլինի դիտել ժամում մինչեւ 150 ասուպների այրում՝ Պերսեիդներ ամենավառ ասուպային առավելագույն հոսքի սկսվելու շնորհիվ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization ընկերության վաշինգտոնյան հյուրանոցից շահույթը 2017 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների սպասումները եւ կազմել է մոտավարապես 2 մլն դոլար:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 11-ին հրաման է տվել հակաօդային պաշտպանության Patriot PAC-3 համալիրներ ծավալել Կոտիի, Սիմանեի եւ Հիրոսիմայի պրեֆեկտուրաների տարածքում՝ Գուամի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու պլանի վերաբերյալ ԿԺԴՀ-ի հայտարարությունների կապակցությամբ:
Չորս մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում գնացքի ծխոտման հետեւանքով, նրանցից երկուսը հոսպիտալացվել են: