Դոնալդ Թրամփը Պուտինին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կրճատման համար, եւ դա սաստիկ զայրացրել է Պետական դեպարտամենտի աշխատակիցներին, գրել է Politico-ն:
Հրդեհ Է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի գնացքում, կայարանը փակված է, երթեւեկությունը՝ դադարեցված:
Դանիայի ռազմածովային նավատորմը փնտրում է Կոպենհագենի ջրերում կորած 40-տոննանոց և գրեթե 18-մետրանոց UC3 Nautilius մասնավոր սուզանավը, որում գտնվում են առնվազն 2 մարդ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Ebay ինտերնետ-աճուրդը եւ PayPal վճարային համակարգն օգտագործել են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու նպատակով ԱՄՆ-ում հանցակիցներին փող ուղարկելու համար:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) Նիկոլաս Մադուրոյին հաստատել է որպես հարավամերիկյան այդ երկրի նախագահ: Այս որոշումն օգոստոսի 10-ին միաձայն ընդունել է այդ մարմինը նրա պատվիրակների առջեւ Վենեսուելայի առաջնորդի ելույթից հետո:
Առնվազն 36 մարդ է զոհվել, եւս 13-ը՝ տուժել օգոստոսի 10-ի երեկոյան Չինաստանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Քուվեյթն առաջարկում է անցկացնել Կատարի շուրջ ճգնաժամում ներքաշված պետությունների ղեկավարների, ներառյալ Քուվեյթի Էմիրը, գագաթնաժողով:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում օպիոդների համաճարակը հասել է ազգային մակարդակի:
Հունաստանի EMY օդերեւութաբանական ծառայությունը թողարկել է եղանակի արտակարգ կանխատեսում, որի համաձայն երկրում 40 աստիճանի տապից անմիջապես հետո սպասվում են ամպրոպներ, անձրեւներ եւ կարկուտ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը կրճատելու որոշման համար, տեղեկացնում է BBC-ին:
Վենեսուելան պատրաստ է վերականգնել նորմալ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե դրանք հիմնված լինեն երկխոսության եւ փոխադարձ հարգանքի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին պահանջել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությունից ձեռնպահ մնալ Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների դեմ որեւէ գործողությունից, նշելով, որ հյուսիսկորեացիների վրա ԱՄՆ-ի «հուրն ու ցասումը» թափելու նախորդ նախազգուշացումը բավականաչափ կոշտ չէր, տեղեկացնում է BBC-ին:
Հունաստանում դատարանը կալանավորել է 24-ամյա մի երիտասարդի՝ նրան մեղավոր ճանաչելով 16 հրկիզումների մեջ:
Թուրքական Atlas Global ավիափոխադրողի ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովը պատմել է վնասված մարդատար ինքնաթիռի վայրէջքից հետո իր ունեցած տպավորությունների և այն մասին, թե ինչ է փոխվել իր կյանքում:
Վաշինգտոնում Սպիտակ տնից ոչ հեռու տեղադրվել է մոտավորապես ինը մետր բարձրությամբ ճուտիկի փչովի ֆիգուր՝ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը վտանգավոր է համարում ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը:
aԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման շրջանի մեկ քարորդն անցկացրել է իրեն պատկանող գոլ-ակումբներում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրական երկու անգամ իր մասին զանգվածային լրատվամիջոցների դրական արձագանքներ է ստանում իր խորհրդականներից:
«Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաեւ դրան հասնելու քայլեր եւ փուլեր եւ ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն եւ նույնիսկ եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»:
Նյու Յորքի այն տունը, որտեղ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր մանկությունը, մատչելի է դարձել Airbnb կարճաժամկետ վարձակալության ինտերնետ-կայքում:
Ամերիկացի հայտնի կինոօպերատոր Ջոն Բեյլին ընտրվել է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի (AMPAS) նոր ղեկավար, ակադեմիա, որն ամեն տարի «Օսկար» մրցանակներ է հանձնում: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը:
Շուրջ 700 մարոկկացի ներգաղթյալ փորձել է հատել Իսպանիայի Սեուտա անկլավի և Մարոկկոյի միջև սահմանային անցակետը:
Rising S ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտանում է ստորգետնյա բունկերների ստեղծման բնագավառում, հայտարարել է Փենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների սրվելու ֆոնին վերջին երկու շաբաթներին վաճառքների 90 տոկոսանոց ավելացման մասին։
Կանադացի զինվորականներն ԱՄՆ-ի տարածքի հարեւանությամբ ճամբար են կառուցում անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով, որոնք հատել են կանադա-ամերիկյան սահմանը:
Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը ընտրարշավի նախաշեմին ոտքով ճանապարհորդում է հանրապետության տարածքում:
WikiLeaks պորտալն օգոստոսի 10-ին հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը, նոր փաթեթը նկարագրում է տեսահոսքերի հավաքման ծրագրի աշխատանքը։
Ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ընը վիճարկում են աշխարհի ամենախելացնոր մարդու կոչումը։
Թուրքիան 2 միլիարդ դոլար է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից։
«Աշխարհը երբեք սև ու սպիտակ չի եղել: Ես նորից հիշեցնեմ այն իրավիճակը, երբ շատ խորն առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ը, նույնիսկ կային այնպիսի պատկերացումներ, որ կարող էին ռազմական գործողություններ սկսվել»:
Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է Փարիզի արվարձանում օգոստոսի 9-ին մի խումբ զինվորականների վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողի ինքնությունը: Խոսքը վերաբերում է 37-ամյա ալժիրցի Համու Բենլատրեշին, որը Ֆրանսիայում ապրում է օրինական հիմունքներով: