Բաժիններ՝

Մեյը և Յունկերն արտահերթ հանդիպում են անցկացնում Brexit-ի շուրջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում սկսել են արտահերթ հանդիպումը, որով պետք է ավարտվի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցությունների 7-րդ փուլը։

Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Մեյը ժամանել է Եվրահանձնաժողովի շենք եւ առանց մամուլի համար մեկնաբանությունների գնացել Յունկերի հետ հանդիպման: Գործակալության աղդբյուրների հաղորդումների համաձայն՝ այսօր կողմերը մտադիր են ավարտել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին մասը, որը շարունակվում է յոթ ամիս:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս