«Ամենակարևորն այն է, որ ՄԽ հայտարարության մեջ հայտնի 3 սկզբունքներից ոչ մեկին նախապատվություն չի տրվում». Դավիթ Բաբայան. Panorama.am

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լագանի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցով համատեղ հայտարարությունը շատ կարևոր է և բանակցային գործընթացի շարունակականություն է ապահովում։

Ամենակարևորն այն է, որ այդ հայտարարության մեջ հայտնի երեք սկզբունքներից ոչ մեկին  նախապատվություն չի տրվում, նկատվում է հստակ հավասարակշռվածություն»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությանը։

Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ է տարվում փոխհամաձայնեցված կարգավորման փիլիսոփայությունը։

«Կարևորը, որ խաղաղության և կայունության պահպանումն է շեշտվում։ Սա նշանակում է, որ խաղաղության պահպանման ուղղությամբ կրկին մեծ ջանքեր են գործադրվում։ Պակաս կարևոր չէ, որ հայտարարության մեջ որևէ պարտադրանք, որոշում կամ առաջարկ չկա, այլ կա միայն խաղաղ կարգավորման կոչ։ Մենք ԵԱՀԿ համանախագահող երկրների միջև տեսնում ենք կոնսենսուս, այսինքն՝ խաղաղ կարգավորումը միջազգային հանրության հավաքական մոտեցում»,- նկատեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ կիսո՞ւմ է որոշ փորձագետների այն կարծիքը, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումից հետո հայկական կողմը բանակցային գործընթացում զգալի ամրապնդել է դիրքերը, Արցախի նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Ադրբեջանը մինչ այդ համաձայանգրի ստորագրումն անընդհատ փորձում էր Հայաստանը ներկայացնել հակաարևմտյան մի երկիր։ Սակայն փաստաթղթի ստորագրումը փակեց հակառակորդի հիստերիկ շահարկումների դաշտը։ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը միանշանակորեն բարձրացրել և ամրապնդել է է հայկական գործոնի դերը՝ որպես Ռուսաստան-Արևմուտք կամուրջ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս