Բաժիններ՝

Զեմանն ափսոսում է, որ Չեխիան առաջինը չդարձավ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցում

Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանը, դեկտեմբերի 7-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov հեռուստակայանի եթերում, իր ուրախությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ որոշմամբ կատարեց իր նախընտրական խստումներից մեկը: Այդ լուրից ես մեծապես ուրախացա: Չէ որ ինքս էլ չորս տարի առաջ Իսրայել այցելության ժամանակ առաջարկեցի Չեխիայի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: Եթե այդպես լիներ, մենք առաջինը կլինեինք այդ ճանապարհին: Դե իսկ այժմ, վաղ թե ուշ, ըստ երեւույթին, գնալու ենք ԱՄՆ-ի հետքերով»,- ասել է Զեմանը:

«Կարծում եմ, որ դա, ամենից առաջ, քայլ է, որը ցուցադրում է ԱՄՆ-ի ինքնավստահ քաղաքականությունը, եւ դա լավ է»,- ընդգծել է Չեխիայի նախագահը: Զեմանը նաեւ վստահություն է հայտնել, որ Եվրամիության երկրները այս հարցում կհետեւեն ԱՄՆ-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս