ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը:
Կրետեում տարեց մարդը շոգի պատճառով մահացել է: Եվս մեկը գտնվում է ծանր վիճակում:
Ֆրանսիայի իշխանությունները ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացրել ազգայնականին, ով հայտարարել էր, թե ծրագրել է սպանել նախագահ Էմանուել Մակրոնին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Վաշինգտոնում իր թիկնազորի սկսած ծածկռտուքի մասին:
Ինդոնեզիայում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ութ մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նշել է աճող սպառնալիքը ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային ծրագրերի կողմից:
Անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում գտնվող մզկիթի տարածքում:
Ինը մարդ է եղել այն նավակում, որը հուլիսի 2-ին շրջվել է Չելյաբսինսկի մարզի ջրամբարում, փրկվել է չորսը:
Չելյաբինսի մարզի լճում վեց մարդ է զոհվել այն բանից հետո, երբ շրջվել է նավակը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԿԺԴՀ-ի իշխանությունների վրա ճնշման մեծացման գործում համախմբվածության հարցը՝ նրանց քաղաքականությունը փոխելու նպատակով:
Վերջնագիրը բովանդակում է Դոհային ուղղված 13 պահանջ, որոնց թվում են Իրանի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, Թուրքիայի ռազմակայանի փակումը, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, արաբական երկրների ներքին գործերին միջամտությունից, ընդդիմադիր գործիչների աջակցությունից հրաժարումը, ինչպես նաև «Ալ Ջազիրա» արբանայկային հեռուստատեսային ցանցի փակումը:
«Ո՞րն է այն համեմատական գրավչությունը, որը մենք կարողանում ենք ներկայացնել օտարերկրյա ներդրողին: Որ մենք կարողացել ենք իրականացված առևտրային քաղաքականության արդյունքում ունենալ հասանելի շուկաներ»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաորիա Զախարովան համարում է, որ սկսվել է Դանասկոսում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական արշավ։
Իսրայելից վերջին շրջանում հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը կարող է նաև Հայաստանին զենք վաճառել, այն էլ՝ բավականին լավ պայմաններով։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ այս հայտարարությունները միտված են երկու խնդիր լուծելու։
«Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ և ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը, Կիկոսի մահն է, վաղը-մյուս օրն ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համաձայն՝ մեր ոտքն ենք մեկնում և ձեռքն ենք մեկնում, և որոշ արդյունքների հասնում ենք, բայց գոռգոռալով, ոչ իրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի»:
Նոքսվիլ քաղաքում (ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգ) նավակների վարձույթով Choto Marina համալիրում հանգստանալու ժամանակ մի տղամարդ փրկել է խեղդվող եղջերվի ձագին։
Կոլորադոյի բնակչուհի Դենիել Բեքսթրոմը պատրաստվում էր իր մեքենայով դուրս գալ ատվոտնակից, երբ հայտնաբերել է, որ արջ է սողոսկել շինություն:
Անդրադառնալով ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանն Ադրբեջանին` Ա.Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի համար զենքի մատակարարման ցանկացած դեպք մտահոգիչ է, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու և ռազմատենչ հայտարարությունները, քաղաքականությունը.
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է խաղաղապահ առաքելությունների բյուջեն 7.3 միլիարդ դոլարով կրճատելու մասին որոշումը:
«Վերջերս մենք Ֆիլիպիններում գործող երկու բավական հայտնի լրատվամիջոցի էինք հյուրընկալել Հայաստանում, ծանոթացրել տեսարժան վայրերին: Նրանց ռեպորտաժներն արդեն իսկ պատրաստ են, եւ շուտով մեկը տպագիր, մյուսը հեռուստատեսությամբ կթողարկվեն»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:
«Ռուսաստանի դաշնակիցներից ոչ ոք այդպես նվիրված ու հետևողականորեն առաջ չի մղում Ռուսաստանի հետաքրքրությունները որևէ կառույցում, ինչպես Հայաստանը։ Ցանկացած փորձագետ դա կհաստատի»:
Թուրքական Անադոլու գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, արդեն իսկ խստացրել է դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող չվերթների անվտանգության միջոցները՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ի իշխանությունները մասամբ կմեղմացնեն արգելքները:
Ակտիվորեն աշխատանք փնտրող յուրաքանչյուր տասը ճապոնացու մայիսին բաժին էր ընկնում գրեթե 15 թափուր աշխատատեղ, երկրում աշխատուժի պակասը հասել է 1974 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին, ինչի մասին վկայում են առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալները:
Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է խոչընդոտներ ստեղծել «Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի հարցում, թեև, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին ձեռնտու է այդ և ոչ թե «Հյուսիս-Հարավ» (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան) նախագծի իրագործումը։
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Ուշադրություն դարձրեք` նա չի հայտարարել, որ դա ամբողջությամբ հակառուսական նախաձեռնություն է: Ավելին` նա ասել է, որ դա շատ օգտակար գործիք է, բայց միտում կա որոշ խաղացողների կողմից դա հակառուսական դարձնելու: Դրանք տարբեր բաներ են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում առկա հակասությունները չեն մոտեցնում «մեկ տանիքի» ստեղծման նպատակին:
Գերմանիայի խորհրդարանի ( Բունդեսթագ) կողմից հունիսի 29-ին ընդունված Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության հետ կապված բանաձևից հետո Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ խախտումներն ու կոռուպցիոն սկանդալները դարձել են Գեմանական հեռուստատեսության լայն քննարման առարկա:
Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ են դարձել մի շարք չվերթների հետաձգմանը:
Մոսկվայում հունիսի 30-ին տեղացած տեղատարափ անձրևի և փոթորիկի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 22-ը՝ տուժել: