Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկու կատու է ձեռք բերել` առնետների դեմ պայքարելու համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները երկու կատու են ձեռք բերել կրծողներից ազատվելու համար, որոնք հաստատվել են շենքում: Այդ մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը:

Մի կատվին կոչել են Նոմի, մյուսին՝ Նոե: Անունները պատահականորեն չեն ընտրվել. եթե միացնենք երկու անունները, ապա կստացվի Նոմինոե՝ 831-851 թվականներին Բրետանի առաջին տիրակալի անունը:

Այժմ Նոմին եւ Նոեն կծառայեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության շենքում, որը գտնվում է Փարիզի Քե դ’Օրսե առափնյակում: Նշվում է, որ կրծողների տարածումը կանխելու խնդիրը ծառացած է նաեւ Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Ժակլին Գուրոյի առջեւ, որի գերատեսչությունում նույնպես վերջերս առնետներ են հայտնվել:

Կատուներին կառավարական հիմնարկություններ «աշխատանքի» ընդունելու ավանդույթը վաղուց գոյություն ունի նաեւ Մեծ Բրիտանիայում: Դրանք այնտեղ «հաստիքային առնետորսների» պաշտոններում ծառայում են վարչապետի գրասենյակում, ինչպես նաեւ մի շարք նախարարություններում եւ գերատեսչություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս