Amtrak երկաթուղային ընկերության արագընթաց գնացքը, որը Սիեթլից մեկնել էր Փորթլենդ, դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում դուրս է եկել ռելսերից:
Արքայազն Հարրին հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից BBC-ի ռադիոալիքի Today ծրագրի համար:
Մերձմոսկվայում ձերբակալել են հանցավոր հեղինակություն Զախարի Կալաշովի, ով հանցագործ շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, ղեկավարած ավազակախմբի անդամներին:
Առավել հայտնի դինացի գեղանկարիչներից մեկի՝ Ցի Բայշիի (1864-1957 թթ.) 12 բնանկարներից բաղկացած հավաքածուն Չինաստանի մայրաքաղաքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 931,5 մլն յուանով (մոտավորապես 140,8 մլն դոլար):
«Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է: Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում: Սակայն առաջին տեղում և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության քաղաքական կամքն է:
Հայտնի ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալը թողարկել է կարճամետրաժ մի էպիզոդ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատախազ Ռոբերտ Մյուլլերին, ով «Ռուսաստանի գործով հետաքննություն» է տանում, կաշառք է առաջարկում
2017 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 97 լրագրող է զոհվել 28 երկրներում:
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գերարագ գնացքը դուրս է եկել ռելսերից, կան տուժածներ:
Իսպանիայի քաղաքացի Անա Վելան կյանքի 117-րդ տարում մահացել է դեկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
171 տարի առաջ այն հեռագրագծով, որը միացնում է Բրյուսելը եւ Անտվերպենը, ուղարկվել է առաջին էլեկտրոնային ուղերձը:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի հանդեպ կայացված դատավճռի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
Իրանը եւ Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կարծիք է հայտնել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում պատասխան միջոցների շրջափուլն ավարտվել է։
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Արզգիրսկի շրջանում ավտովթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել: Այս մասին գրում է news.1777.ru-ն:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը:
Դեկտեմերի 18-ին Ավստրիայի կանցլեր է նշանակվել հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Սեբաստյան Կուրցը:
ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփին եւ նրա ամուսին Ջարեդ Քուշներին մեղադրել են եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը կազմելիս իրենց ֆինանսական ակտիվների մասին տեղեկատվության մի մասի ապօրինի պարտակման մեջ:
Լիբանանի ոստիկանությունը լույս դեկտեմբերի 18-ի գիշերը ձերբակալել է Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհի Ռեբեկա Դայքսի սպանության մեջ կասկածվողին, որին դեկտեմբերի 16-ին մեռած են գտել տեղի ավտոճանապարհից ոչ հեռու:
Հետաքննությունը գաղտնիացրել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որին անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանք է առաջադրված:
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հանդես ֆ եկել Հուդուրասում կրկնական ընտրությունների անցկացման օգտին:
Ձյան առատ տեղումների պատճառով դեկտեմբերի 18-ին շուրջ 170 ավիաչվերթ է չեղարկվել Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում:
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ցուցմունքներ կտա միայն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՈւԱԾ), եւ լքել է Գլխավոր դատախազության շենքը, ուր ավելի վաղ ներկայացել էր հարցաքննության համար։
Ֆիլիպիններում առնվազն 34 մարդ «Քայ-Թաք» արեւադարձային փոթորկի զոհ է դարձել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել՝ նշելով, որ Հավանան «ճիշտ չի վարվում»:
ԱՄՆ-ի Փորթլենդի հիվանդանոցում մահացել է հայտնի սաքսոֆոնահար Ռալֆ Քառնին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության է հասել այն հարցում, որ Մոսկվայի կարծիքը հաշվի առնվի աշխարհի հիմնական խնդիրները լուծելիս:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Կիմսուանի հուշահամալիր, որտեղ հանգչում է իր հոր՝ Կիմ Չեն Իրի մարմինը:
Հունաստանի ոստիկանությունը կալանավորել է «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP-C) անդամ 9 անձանց, ովքեր մահափորձ են նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, երբ վերջինս այցելել էր այդ երկիր:
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, մտադիր է մասնակցել երկրի նախագահական ընտրություններին:
Ատլանտայի՝ աշխարհում խոշորագույն օդանավակայանի էլեկտրամատակարումն ամբողջությամբ վերականգնված է, որի աշխատանքում ավելի վաղ ծագած խնդիրների պատճառով ավելի քան 1,1 հազար չվեթ էր չեղարկվել: