Բաժիններ՝

ԱՄՆ-ում կինը ծննդաբերել է երեխայի, որը փորձանոթում բեղմնավորվել էր 24 տարի առաջ

ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում կինը ծննդաբերել է աղջկա, որը փորձանոթի մեջ բեղմնավորվել էր ռեկորդային 24 տարի առաջ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010 թվականին, երբ զույգը երեխա էր ունեցել, որը բեղմնավորվել էր 20 տարի առաջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առողջ աղջնակը, որին կոչել են Էմմա, Թինա եւ Բենջամին Գիբսոններն ունեցել են 2017 թվականի նոյեմբերի 25-ին: Սաղմը, որը հատուկ բուժընթացով պատվաստել են կնոջ արգանդում, սառեցված է եղել 1992 թվականի հոկտեմբերի 14-ից:

Աղջկա ծնողները շատ են զարմացել, երբ բժիշկն իրենց հայտնել է սաղմի տարիքը, որը պլանավորել էին պատվաստել: Վիրահատության պահին Թինա Գիբսոնը 25 տարեկան էր, այսպիսով ձեւականորեն ինքն ընդամենը մեկ տարով է մեծ իր դուստրից:

Զույգը որոշել էր այդ բուժընթացին դիմել հիվանդության հետեւանքով Բենջամինի անպտղության պատճառով:

Թինան, որն արդեն 26 տարեկան է, հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը շատ էր ցանկանում երեխա ունենալ: «Եվ ինձ համար միեւնույն է՝ դա համաշխարհային ռեկորդ է, թե ոչ»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս