Ինչպես են չինացի աշխատակցուհիները պատժում միմյանց պլանը չկատարելու համար
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են Չինաստանի կոսմետիկական ընկերության աշխատակիցները հարվածներ հասցնում միմյանց դեմքերին այն պատճառով, որ չեն կարողացել կատարել վաճառքների տարեկան պլանը: Դրան ուշադրություն է դարձրել The Sun հրատարակությունը:
Հրատարակությունը պնդում է, որ Nanchang Jinhuayuan Meiye ընկերությունում աշխատող կանայք պատժում են միմյանց՝ փորձելով պահպանել աշխատատեղը: Ընթացակարգը տեղի է ունենում տարեվեջին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ: Հարյուրավոր գործընկերների աչքի առաջ ծնկի իջած կանայք միմյանց հարվածներ են հասցրել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկավարը նրանց թույլ չի տվել կանգ առնել: Ընկերության աշխատակիցը պնդել է, թե նման ընթացակարգը նպաստում է մարտական ոգու բարձրացմանը: