Թրամփը պնդում է, որ Իրանի ներկայացուցիչները «հանդիպելու հուսահատ փորձեր են անում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աաունին։ Սա վերջին 17 տարվա ընթացքում լիբանանյան նախագահի առաջին պաշտոնական այցն է Վաշինգտոն։
Հանդիպման ընթացքում Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Իրանի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Իրանը լրջորեն թուլացած է, և եթե հակամարտությունն այժմ ավարտվի, երկրին 20-25 տարի կպահանջվի վերականգնվելու համար։
«Վաշինգտոնը շահագրգռված չէ Թեհրանի հետ հանդիպումներով, քանի դեռ Իրանը պատրաստ չէ բովանդակալից բանակցությունների»– նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհարվածի Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

