Բաժիններ՝

Իսպանիայի ԱԳ նախարարն ուշաթափվել է Դավոսի համաժողովում կայացած բանավեճի ժամանակ

Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն ուշաթափվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակներում կայացած բանավեճերի ժամանակ: Այդ մասին հունվարի 25-ին հայտնել է El Mundo թերթը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՀՏՀ-ում ուղեկցում է Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորին: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին, երբ սոցիալական համախմբվածության շուրջ կոլոկվիումի ընթացքում 62-ամյա նախարարը կորցրել է գիտակցությունը: Միապետը եւ բանավեճի մյուս մասնակիցները վեր են կացել իրենց տեղերից, որպեսզի օգնեն դիվանագետին: Արձակել են նրա վերնաշապիկն ու հանել փողկապը:

Թեեւ դիվանագետի վիճակը շուտով բարելավվել է, բայց նա չի կարողացել թագավորին ուղեկցել հաջորդ մի քանի հանդիպումների ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս