Իտալիայում գնացքը դուրս է ընկել ռելսերից. կան զոհեր

Միլանի արվարձանում գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել տասը մարդ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 7-ին Միլանի արվարձանի Segrate եւ Pioltello կայարանների միջեւ:

Ferrovie dello Stato փոխադրող ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել քաղաքից 40 կմ հեռավորության վրա: II Post հրատարակությունը հայտնել է երկու զոհվածների մասին: Եվս հինգ մարդ, հրատարակության տվյալներով, մնացել է վնասված գնացքում, 50 ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Լեփ-լեցուն գնացքը ժամը 6:17-ին Միլան է ուղեւորվել մերձակա Կրեմոնա քաղաքից: Տեղում աշխատում են փրկարարների ու հրշեջների խմբերը: Միլանի ուղղությամբ գնացքների երթեւեկությունն առայժմ կասեցված է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031