Բաժիններ՝

Թրամփը ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաժողովին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին ժամանել է Ցյուրիխ, որտեղից ուղղաթիռով ուղեւորվել է Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այդ մասին հայտնել է ԱՊ գործակալությունը:

Շվեյցարիա ուղեւորվելուց առաջ Միացյալ Նահանգների ղեկավարը Twitter-ում գրել է. «Շուտով կմեկնեմ Դավոս, Շվեյցարիա, որպեսզի ամբողջ աշխարհին պատմեմ, թե որքան մեծ է Ամերիկան եւ թե որքան հիանալի են ընթանում գործերն Ամերիկայում»:

Պլանավորվում է, որ համաժողովի շրջանակներում Թրամփը հանդիպում կունենա աշխարհի մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Նա նաեւ ներկա կգտնվի հանդիսավոր ընթրիքին՝ եվրոպական գործարար շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հունվարի 26-ին ԱՄՆ-ի նախագահը, ինչպես սպասվում է, հանդես կգա ճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս