Բաժիններ՝

Մադուրոն հավաստեց իր մասնակցությունը Վենեսուելայի նախագահական ընտրություններին

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է իր մասնակցությունը պետության ղեկավարի նոր ընտրություններին: Այդ մասին հայտնել է Բոլիվարյան Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարարությունը:

«Ես ասում եմ ձեզ, եղբայրներ ու քույրեր, որ թեկնածու եմ առաջադրվելու նախագահական ընտրություններում, ես կլինեմ բանվոր դասակարգի թեկնածուն»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Հունվարի 23-ին Վենեսուելայի Սահմանադրական ժողովը որոշել է, որ քվեարկությունը պետք է կայանա մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 30-ը: 2017 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած ընտրություններում Մադուրոյի գլխավորած Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները հաղթել են երկրի 335 մունիցիպալիտետներից գրեթ 300-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031